կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-31 10:48
Հասարակություն

Ռուսաստանի ավիացիոն մաքսատների ներկայացուցիչները ՀՀ ՊԵԿ-ում քննարկել են փոստային էքսպրես առաքումների հարցը

Ռուսաստանի ավիացիոն մաքսատների ներկայացուցիչները ՀՀ ՊԵԿ-ում քննարկել են փոստային էքսպրես առաքումների հարցը

Մայիսի 29-30-ն աշխատանքային այցով Երեւան է ժամանել Ռուսաստանի ավիացիոն մաքսատների ղեկավար անձնակազմը: Պատվիրակության անդամները Պետական եկամուտների կոմիտեում հանդիպել են ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի եւ համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների հետ:

ՊԵԿ-ից հայտնում են, որ այցի ընթացքում քննարկվել են տարանցման դեպքում ուղեւորների ուղեբեռի հայտարարգրմանն ու մաքսային հսկողությանն առնչվող մի շարք հարցեր:

Մասնավորապես, անդրադարձ է եղել միջազգային փոստային եւ էքսպրես-առաքումների նկատմամբ իրականացվող մաքսային հսկողության փորձին, ռիսկերի կառավարման համակարգին, ուղեւորների մասին նախնական տեղեկատվության տրամադրմանը, ինչպես նաեւ Վայրի ֆաունայի եւ ֆլորայի վտանգված տեսակների միջազգային առեւտրի մասին կոնվենցիայով (СИТЕС) նախատեսվող հսկողությանն ու մաքսանենգ ճանապարհով վերջիններիս փոխադրմանը:

«Վնուկովո», «Դոմոդեդովո» եւ «Շերեմետեւո» մաքսատների ղեկավար անձնակազմն այցելել է նաեւ «Զվարթնոց» եւ «Շիրակ» միջազգային օդանավակայաններ՝ հենց տեղում գործող ընթացակարգերին ծանոթանալու նպատակով: