կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-06 11:27
Հասարակություն

Ավինյանը Լատվիայի դեսպանի հետ քննարկել է Երեւան-Ռիգա ուղիղ չվերթի բացման հեռանկարները

Ավինյանը Լատվիայի դեսպանի հետ քննարկել է Երեւան-Ռիգա ուղիղ չվերթի բացման հեռանկարները

Սեպտեմբերի 5-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունեց  Հայաստանում Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգրիդա Լեւրենցեին (նստավայրը՝ Թբիլիսի):

Փոխվարչապետի գրասենյակից Yerkir.am- ին հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը նշեց, որ վերջին տարիներին հայ-լատվիական հարաբերությունները զգալի առաջընթաց են ապրել եւ հույս հայտնեց, որ միասնական ջանքերով հնարավոր կլինի համագործակցության էլ ավելի հավակնոտ օրակարգ ձեւավորել:

Զրուցակիցները համակարծիք էին, որ առեւտրատնտեսական ոլորտում առկա է չիրացված զգալի ներուժ եւ այս առումով կարեւորեցին տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը: Անդրադարձ կատարվեց Երեւան-Ռիգա ուղիղ չվերթի բացման հեռանկարներին: Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ նոր ավիաուղղություններ գործարկելու համար Հայաստանի կառավարությունը գործուն քայլեր է իրականացնում:

Ինգրիդա Լեւրենցեն հայտնեց, որ Լատվիան պատրաստակամ է աջակցելու Հայաստանում իրականացվող բարեփոխումներին եւ կիսվելու իր կուտակած փորձով: Այս համատեքստում քննարկվեց հանրային կառավարման համակարգի բարեփոխումների հարցում համագործակցության հնարավորությունը:

Կողմերը անդրադարձան Հայաստան-ԵՄ հարաբերություններին եւ Արեւելյան գործընկերության ծրագրի զարգացման հեռանկարներին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ խորհրդարանական դիվանագիտության ակտիվացմանը եւ մշակութային կապերի խորացմանը վերաբերող հարցեր: