|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Իրանի նախագահ Հասան Ռոհանին չի բացառել ԱՄՆ-ի հետ բանակցելու հնարավորությունը, եթե Վաշինգտոնը չեղարկի Թեհրանի դեմ գործող պատժամիջոցները և հրաժարվի Իրանին ճնշելու քաղաքականությունից. հայտնում է РИА Новости-ն:
«Ցանկացած պահի, երբ նրանք դադարեն ճնշել իրանական ազգին, հրաժարվեն իրենց պատժամիջոցներից և հավատարիմ լինեն իրենց պարտավորություններին, կարող են վերադառնալ բանակցային սեղանի շուրջ, որը հենց իրենք են լքել: Այդ ուղին նրանց համար փակ չէ»,-ասել է Իրանի նախագահը: