|
Փոխարժեքներ
08 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, ելույթ ունենալով Ստամբուլում անցկացվող` սևծովյան տարածաշրջանի կազմակերպությունների հավաքում, անդրադարձել է Թուրքիային ներքին և արտաքին մարտահրավերներին` նշելով, որ 1990-ականներից մինչև 2000-ական թվականները 12-15 հազար ահաբեկիչ է ոչնչացվել երկրում:
«Թուրքիայի հեղինակությունը միջազգային ասպարեզում աճել է: Այս ազգին հարված հասցնելու համար, իրենց ուզած պահին միշտ հայկական բանաձևն են օրակարգ բերում` Եվրոպան էլ, ԱՄՆ-ն էլ: Մեզ կոտորող ազգ ներկայացնելու համար: Միջազգային ասպարեզում մեզ մեկուսացնելու համար: Թուրքիան սիրիական հարցում և սիրիացիներին ընդունելու հարցում քաղաքականություն է որդեգրել: Այս պահին աշխարհի ցանկացած երկրի ներքին գործերի նախարար այստեղ է գալիս, զբոսնում ճամբարներում, նրանց կենսակերպին հետևում: Գնալիս էլ ասում են` դուք մեծ ազգ եք: Իսկ հետո էլ մեզ դատապարտում են հայկական բանաձևով: Տասնյակ տարիների ցուցափայտով մեզ դաստիարակել փորձող աշխարհ կա մեր առաջ»,- Սոյլույի խոսքերն է մեջբերում haberler.com կայքը: