Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը նորից օրակարգ է բերել աղմկահարույց օրինագիծը, որը մերժել էր հուլիսին։ Խոսքը ժամանակավոր անաշխատունակ պատգամավորներին գրավոր քվեարկության իրավունք տալու մասին է։ Գործող օրենքով` պատգամավորը նախապես կարող է տեղեկացնել քվեարկության մասին միայն այն դեպքում, եթե մեկնել է գործուղման:
Առաջարկվում է հիվանդ պատգամավորներին էլ հնարավորություն տալ՝ քվեարկելու գրավոր: Նույնն է առաջարկվում նաեւ ԱԺ խորհրդի անդամի, նաեւ հանձնաժողովի անդամի համար: Ժամանակավոր անաշխատունակության թերթիկը եւ քվեարկության մասին նամակը փակ ծրարով հանձնաժողովի նախագահին կամ նրան փոխարինողին պետք է հանձնվի քվեարկությունից գոնե 3 ժամ առաջ:
Այս փոփոխության անհրաժեշտությունն առաջացել էր կորոնավիրուսի պատճառով, քանի որ պատգամավորներ էին վարակվել, սակայն երկրորդ ընթերցման ժամանակ այն կոշտ քննադատության արժանացավ նաեւ ԱԺ նախագահի կողմից եւ մերժվեց՝ տպավորություն կար, որ այլեւս չի վերադարձվի օրակարգ։
Իսկ վերադարձրել են, որ առաջիկայում կարեւոր քվեարկությունների ժամանակ բացակայությունների պատճառով օրինագծերի անխափան ընդունումն ապահովեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում