|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Երեւանում, այսօր՝ մայիսի 23-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել. ժամը 06։30-ի սահմաններում մի քանի քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Մուշավան թաղամասի 2-րդ փողոցով անցնող առվի ջրի հունի մակարդակը բարձրացել է եւ լցվել մի քանի բակեր ու տներ։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է, որ ոռոգման առուն վարարել է, ու ջուրը լցվել է 2-րդ փողոցի մի քանի տներ՝ վնասելով նաեւ բնակիչների այգիներն ու նկուղները։ Մի քաղաքացու 10-ից ավելի հավերն են սատկել։
