|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
ՄԻԵԴ-ը մերժեց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշողլուի ներկայացրած բողոքը, որով վերջինս խնդրել էր վերացնել ս.թ. հոկտեմբերի 6-ին Հայաստանի դիմումի հիման վրա Թուրքիայի նկատմամբ ՄԻԵԴ-ի կիրառած միաջանկյալ միջոցը: Այս մասին հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին ՄԻԵԴ-ը որոշել էր Թուրքիայի նկատմամաբ միջանկյալ միջոց կիրառել։
Որոշման մեջ, մասնավորապես, ասված է.
«Դատարանը վերահաստատում է միջանկյալ միջոց կիրառելու մասին սեպտեմբերի 29-ի որոշումը եւ կոչ անում բոլոր ուղղակի կամ անուղղակի ներգրավված բոլոր երկրներին, այդ թվում Թուրքիային, զերծ մնալ քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց»։