Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ժամանակ» թերթը գրում է.
«Հաստիքացուցակի, աշխատավարձերի բարձրացման հարցերով Երևանի ավագանին մայիսի 8-ին արտահերթ նիստ կգումարի: Նախատեսվում է Երևանի քաղաքապետարանի 1700 աշխատակցի աշխատավարձերը միջին հաշվով 30%-ով բարձրացնել: Նախագծով նախատեսված է քաղաքապետի աշխատավարձը 575 հազար դրամի փոխարեն դարձնել ամսական 1 միլիոն 200 հազար դրամ, քաղաքապետարանի վարչությունների պետերը նախկին 346 հազարի փոխարեն՝ 641 հազար, վարչական շրջանների ղեկավարների աշխատավարձերը նախկին 400 հազար դրամի փոխարեն դարձնել 773 հազար դրամ: Քաղաքապետարանը խնդիրն այնպես է ներկայացնում, որ աշխատավարձերի բարձրացումը լրացուցիչ ծախսեր չի պահանջելու, այլ կատարվելու է պարգևավճարների ֆոնդի հաշվին։
Աշխատավարձերի բարձրացումն ինքնին դրական երևույթ է, որն ավելի է մոտիվացնում է աշխատակիցներին, նաև ունի շեշտված հակակոռուպցիոն համատեքստ։ Սակայն տարակուսելի է, որ քաղաքապետի ու նրա տեղակալների աշխատավարձերը բարձրացվում են գրեթե կրկնակի, միջին և ստորին օղակների աշխատավարձերը՝ միայն 25-30%-ով։ Այս հանգամանքը ոչ միայն չի վերացնի կոռուպցիոն ռիսկերը, այլ դրանք նույնիսկ կարող են ավելանալ։
Մյուս կողմից՝ խիստ կասկածելի են թվում քաղաքապետարանի ներկայացուցիչների այն պնդումները, թե աշխատավարձերի թռիչքային բարձրացումները տեղի են ունեցել պարգևատրումների ֆոնդի հաշվին, որովհետև Երևանի ընթացիկ տարվա բյուջեի անգամ մակերեսային ուսումնասիրությունները բերում են այն եզրակացության, որ կրճատվել են մանկապարտեզների վերանորոգման, կանաչապատման, վերելակային տնտեսության ծախսերը, դրան հակառակ ուռճացվում է աշխատակազմը, բարձրանում են աշխատավարձերը։
Սակայն խնդիրը՝ ֆինանսական հաշվարկներից զատ, ունի առաջին հերթին՝ քաղաքական, բարոյական նշանակություն»:
Մանրամասները`թերթի այսօրվա համարում: