Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդը» գրում է. «Սեպտեմբերի 11-ին, երբ հանրայնացվեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցության գաղտնալսումը, զրույցի վերջում ուշագրավ մի դրվագ կա, որը դուրս մնաց ուշադրությունից:
ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Իսկ էն բանին էլ մի բան արեք, էլի… էն Խաչատուրովի տեղակալին:
ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ – Հա, էն որ ասի՞ր:
ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Հա…
ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ – Ցավդ տանեմ, մի հատ հասկանամ, էլի…
ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Հա, տեղակալն ա օպերատիվ գծով:
ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ – Լավ, մի հատ հասկանամ, կխոսանք, ընգեր:
Այդպես էլ նախաքննական մարմնի ղեկավարները մինչ օրս չեն մանրամասնել, թե ով էր մարտյան իրադարձությունների ժամանակ ԳՇ օպերատիվ գծով տեղակալը, և, առհասարակ, ինչ էին ցանկանում անել նրա հետ:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանից փորձեց հստակեցնել, թե, ի վերջո, ո՞վ է եղել 2008 թվականին Գլխավոր շտաբի պետի օպերատիվ գծով տեղակալը, ի՞նչ է արվել այդ ուղղությամբ, կանչվե՞լ է արդյոք հարցաքննության, մեղադրանք առաջադրվե՞լ է, թե՞ ոչ: Եթե այո, ապա ի՞նչ հիմքով: Սակայն ՀՔԾ-ից պատասխանեցին, որ նախաքննական գաղտնիք է՝ նույնիսկ չասելով, թե ում նկատի ունեին գաղտնալսված պաշտոնյաները իրենց խոսքում:
«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով Յուրի Խաչատուրովի տեղակալների կենսագրությունները, նկատեց, որ 2008 թվականին (մարտի 1-ի օրերին) ԳՇ օպերատիվ գծով տեղակալ չի եղել, այլ եղել է ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչություն: Եվ օպերատիվ գծով վարչության պետը եղել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ներկայիս պետ Արտակ Դավթյանը: Չի բացառվում, որ Արտակ Դավթյանին նկատի ունեն գաղտնալսված պաշտոնյաները: