Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Ի՞նչ է նշանակում բանակցություն. եթե ստուգաբանենք այդ բառը, ապա դրա հիմքում «բան» խոսքն է: «Է, բան պիտի ունենաս, որ տանես մեկի բանին կցես». այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով իշխանություն-ՀԱԿ երկխոսության մասին, ասաց ՀՌԱԿ ատենապետ Էդվարդ Անտինյանը:
ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանն էլ նշեց, որ լեզվաբանական եւ բացատրական տարբեր բառարաններ է նայել եւ գտել երկխոսության եւ բանակցությունների իմաստային տարբերությունները:
Նրա կարծիքով` երկխոսության փաստն ինքնին ողջունելի է, քանի որ միտված է նոր քաղաքական մշակույթի ձեւավորմանը. «Այն, ինչ մենք այսօր տեսնում ենք, քրտնաջան աշխատանքի եւ կամարտահայտության արդյունք է: Այն միտված կլինի նոր մթնոլորտի ձեւավորմանը, որը թույլ կտա իրականացնել այնպիսի ընտրություններ, երբ պարտվող քաղաքական ուժը կշնորհավորի հաղթող քաղաքական ուժին»:
ՀՌԱԿ ատենապետի կարծիքով` ՀԱԿ-ը չի ձգտում իշխանության: «Մարդը պարզ ասաց` լեգիտիմությունն ինձանից ստացի ու վայելի, ավելի լավ է դուք լեգիտիմ ընտրվեք, քան մենք գանք իշխանության»,- նշեց նա` հավելելով, որ այսօր իշխանափոխության անհրաժեշտություն կա:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի` արտահերթ ընտրությունների պահանջին, ապա Անտինյանը դրան վերապահումով է մոտենում. «Արդեն 3 տարի է` ՀԱԿ-ն այդ պահանջը դնում է, սակայն արտահերթ ընտրություններ կարող են լինել միայն ֆորսմաժորային իրավիճակի դեպքում, իսկ մենք այդ պահը բաց ենք թողել»: