|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն չպետք է աչք փակի եվրոպական տարածաշրջանում հակամարտությունների վրա, և կոչ է արել ԵԱՀԿ մասնակիցներին` հանդիպում ունենալ անվտանգության ոլորտում առկա խնդիրները քննարկելու համար. հայտնում է РИА Новости-ն:
«Շատ հարցեր են կուտակվել այստեղ` ընդհանուր տանը, որոնք հարկավոր է լուծել` Լեռնային Ղարաբաղը, Մերձդնեստրը: Ավելացել է Ուկրաինան, և դա լուրջ հակամարտություն է, շատերն այն անվանում են պատերազմ»,- մասնավորապես ասել է Լուկաշենկոն: