|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի առաջիկա նիստում, որը տեղի կունենա մայիսի 22-ին Բիշքեկում, կարող են համաձայնեցվել կազմակերպության կանոնադրության փոփոխման վերաբերյալ Հայաստանի առաջարկները: Այս մասին РБК-ին հայտնել են կազմակերպության անդամ երկու երկրների դիվանագետներ:
Փոփոխությունները նախարարների կողմից հաստատվելուց հետո կներկայացվեն երկրների ղեկավարների հաստատմանը, որոնց հանդիպումը տեղի կունենա աշնանը` ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում:
Ըստ Երևանի առաջարկի` գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է զբաղեցնի այն երկրի ներկայացուցիչը, որը նշանակվել է 3 տարով, ու երկիրը պետք է պահպանի այն՝ մինչև մանդատի ավարտը։ Ըստ РБК-ի աղբյուրի` մինչև 2020 թվականը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կլինի ՌԴ ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը, այնուհետև պաշտոնը 3 տարով կանցնի Բելառուսին:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան РБК-ի հետ զրույցում ասել է, որ «ստորագրման ենթակա փաստաթղթերը ձևավորվում են»: