կարևոր
709 դիտում, 2 ժամ առաջ - 2026-01-13 09:55
Հասարակություն

Ով է գրում եկեղեցու կանոնադրությունը․ «Հրապարակ»

Ով է գրում եկեղեցու կանոնադրությունը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ Հունվարի չորսին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» ճանապարհային քարտեզի հրապարակումից հետո, ըստ որոշ տեղեկությունների, Փաշինյանն անձամբ լծվել է իր պատկերացրած եկեղեցու կանոնադրությունը գրելու գործին, որի մասին, ի դեպ, նշված է հրապարակած քայլերում, այն է՝ ընդունել նոր կանոնադրություն․ «Կանոնադրությամբ պետք է սահմանվեն ամրագրված սկզբունքների պահպանման, ֆինանսական թափանցիկության եւ հոգեւորականների բարեվարքության ապահովման կառուցակարգեր»։ Փաշինյանի մերձ շրջապատում կարծում են, որ կանոնադրությունը պատրաստ կլինի փետրվարի կեսերին, ապա կներկայացվի արդարադատության ռեգիստր՝ գրանցման։ Փաշինյանը «վիզ է դրել» մինչեւ համապետական ընտրությունները «դախազ» վարկաբեկել ու քայքայել ՀԱԵ-ն, զուգահեռաբար նոր կառույց ձեւավորել․ նպատակը երկրում խոր հիասթափության, ապատիկ մթնոլորտի ձեւավորումն է, որը կնպաստի հունիսին իր վերարտադրությանը եւ տպավորություն կստեղծի, թե ինչ հզոր ու անպարտելի է ինքը։