Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Ապրիլի 24-ին Սոչիի Լազարևսկի շրջանի հայաբնակ Ալտմեց (Նոր Լույս) գյուղում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված կամար-հուշակոթողի մոտ տեղի ունեցավ պատարագ, որին հաջորդեց ծաղկեպսակների զետեղման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, պետական պաշտոնյաներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Ելույթով հանդես եկան «Ռուսաստանի հայերի միության» Սոչի քաղաքի նախագահ Հմայակ Ուստյանը, Սոչիում ՀՀ հյուպատոս Տիգրան Սարգսյանը և Սոչիի եզդի համայնքի ներկայացուցիչներ:
Տիգրան Սարգսյանն իր խոսքում նշեց, որ Սոչիի հայ համայնքը գրեթե ամբողջությամբ ձևավորվել է ցեղասպանությունից մազապուրծ եղած բազմաթիվ հայ ընտանիքների վերաբնակեցման շնորհիվ և որ նրանց նախնիներն ամենաշատն են ականատես եղել և իրենց մաշկի վրա զգացել այդ արհավիրքը:
Այնուհետև միջոցառման ներկաները տեղի Սուրբ Նարեկ մատուռում մոմավառություն իրականացրին և աղոթեցին Մեծ Եղեռնի սուրբ նահատակների հոգիների հանգստության համար: