կարևոր
589 դիտում, 4 ժամ առաջ - 2025-04-24 14:32
Տարածաշրջան

ՀՅԴ Կանադայի Երիտասարդական միության անդամները Կվեբեք քաղաքում մոմավառություն են իրականացնում Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին

ՀՅԴ Կանադայի Լավալի եւ Մոնթրեալի երիտասարդական միության «Լեւոն Շանթ – Բեկոր Աշոտ» մասնաճյուղերի կազմակերպությամբ տեղի ունեցավ հավաք-հսկում Լավալի Հայոց Ցեղասպանությանը նվիրված հուշարձանի դիմաց։ 

Ներկա էին քաղաքական, հասարակական դեմքեր։ Ներկաները դատապարտեցին Թուրքիայի կողմից կատարված ցեղասպանությունը, Ադրբեջանի ագրեսիան եւ վերահաստատեցին իրենց պահանջատիրությունը։ 

ՀՅԴ «Սարգիս Զեյթլյան» կոմիտեի անունով խոսեց կոմիտեի անդամ Արարատ Թորոսյանը, ով իր դատապարտման կոչն ավարտեց` դիմելով բոլորին. «Բոլորս միասին եկեք հաղթենք արժանապատվության այս պայքարում, այս պայքարը հանուն արդարության, այս պայքարը հանուն ազատության է։ Այս կռիվը մերն է։ Եկեք դա անենք միասին: Կեցցե՛ ճշմարտությունն ու արդարությունը: Կեցցե՛ անկախ Հայաստանը՝ արժանապատվորեն և ապահով: Կեցցե՛  Արցախի ազատագրումը։ Կեցցե՛ հայ պատանդների ազատ արձակումը»։ 

Երիտասարդները նաև ծաղկեպսակ զետեղեցին հուշարձանին։

Մանրամասն՝ տեսանյութում։