|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Տրիպոլիում մարտական գործողությունների հետևանքով ավելի քան 30 հազար մարդ լքել է իր տունը, իսկ նրանց ճակատագիրը, ովքեր շարունակում են թեժ կետում մնալ, մտահոգություն է առաջացնում: Այդ մասին ասվում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայտարարությունում. հայտնում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ Լիբիայի ազգային բանակը, մարշալ Խալիֆա Հաֆթարի գլխավորությամբ, փորձում է գրավել Տրիպոլին` այն «ահաբեկիչներից ազատագրելու համար»:
Երկրում 8 տարի է` երկիշխանություն է: Լիբիայի ազգային համաձայնության կառավարությունն ունի Արևմուտքի աջակցությունը, Հաֆթարի բանակը` Ռուսաստանի: