Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Ապրիլի 22-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելեց «Ինժեներական քաղաք»:
«Ինժեներական քաղաք»-ն ստեղծվել է պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում: Ծրագրով նախատեսված են ոլորտի 1500 բարձրակարգ մասնագետի պատրաստում և վերապատրաստում, 2000 նոր աշխատատեղի ստեղծում, Start-up-երի հիմնում, կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացում և արտահանման ծավալի աճ:
Զոհրաբ Մնացականյանը շրջայց կատարեց կենտրոնում, ծանոթացավ «Ինժեներական քաղաքի» կոնցեպտին, այնտեղ գործող ընկերությունների ինժեներական նորագույն լուծումներինն ու արտադրանքի մոդելներին: Նախարարին ուղեկցում էր Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրեցին, որ ՏՏ ոլորտի զարգացումը հնարավորություն է ընձեռել առավել մեծ ուշադրություն կենտրոնացնելու հայրենական արտադրության վրա: Կարևորվեց ոլորտի դերը ինժեներիայի և գիտության զարգացման համար նպաստավոր նախադրյալների ստեղծման և մեծ պահանջարկ վայելող մասնագետների պատրաստման գործում:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ կառավարության կողմից որդեգրված խելացի զարգացման օրակարգը ՀՀ արտաքին քաղաքականության գերակա առաջնահերթություններից է, իսկ ինչ վերաբերում է ՏՏ ոլորոտին, ապա այստեղ Հայաստանը դեռ շատ ասելիք ունի:
Երկուստեք կարևորվեց միջազգային հարթակներում հայակական արտադրանքը ներկայացնելու հնարավորությունների դիտարկման և նոր շուկաների բացահայտման ուղղությամբ փոխշահավետ համագործակցության խթանման անհրաժեշտությունը:
Նախարարն այցելեց նաև Տիեզերքի, Գիտության և տեխնոլոգիաների թանգարաններ, ինչպես նաև գրառում կատարեց պատվավոր հյուրերի հուշամատյանում: