Փարիզի դատարանը պաշտոնապես մեղադրանք է առաջադրել 29-ամյա մի կնոջ` ահաբեկչական գործունեության, մասնավորապես Փարիզի Աստվածամոր տաճարը պայթեցնելու փորձի համար:
Նշենք, որ անցած կիրակի տաճարի մերձակայքում մեքենա էր գտնվել, որում գազի բալոններ էին հայտնաբերել: Կասկածյալը, ում մասին հայտնի է միայն անունը` Օռնելլա, ձերբակալվել է հենց հաջորդ օրը:
Այս գործով իրավապահները եւս 3 մարդու են հարցաքննել, տեղեկացնում է BBC-ն: