Մակրոնը հայտարարել է, որ մտադիր է վերականգնել Աստվածամոր տաճարը առաջիկա 5 տարիների ընթացքում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ազգին ուղղված իր ուղերձում մտադրություն է հայտնել վերականգնել Փարիզի Աստվածամոր տաճարը առաջիկա հինգ տարիների ընթացքում:Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
«Մենք կվերանորոգենք այն` էլ ավելի գեղեցիկ դարձնելով,և ցանկանում եմ, որ ավարտենք հինգ տարում, մենք կարող են դա անել` միավորելով ուժերը: Հիմա գործելու ժամանակն է, և մենք կգործենք, մեր մոտ ամեն ինչ կստացվի»,- ասել է Մակրոնը: