|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի նախկին քաղաքապետի՝ երկրից հեռանալուց հետո քաղաքը մնացել է առանց ղեկավարի: Սակայն զավեշտն այն չէ, որ քաղաքապետը փախել է քաղաքից, այլ այն, որ մի քանի օրվա ընթացքում մի քանի ժամանակավոր պաշտոնակատարներ են նշանակվում:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ մոտ մեկ շաբաթ առաջ Վարդենիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Սասուն Միքայելյանի մտերիմը, ով նույնիսկ հասցրել էր քեֆ-ուրախություն կազմակերպել այդ առիթով:
Սակայն երեք օր հետո անհասկանալի պատճառներով նրան հեռացրել են ու օրեր հետո ժամանակավոր պաշտոնակատար նշանակել մարզպետի ընկեր Արամ Մելքոնյանին:
Վերջինս Ռուսաստանի Դաշնությունում է մշտապես ապրել: Սակայն երկրորդ ժամանակավոր պաշտոնակատարին եւս հեռացրել են, քանի որ նշանակումից հետո պարզվել է, որ վերջինս ոչ թե Վարդենիսի գրանցում ունի, այլ գյուղերից մեկի: Երեկ հայտնի դարձավ, որ նույն մարդուն կրկին նշանակել են քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար եւ ներկայացրել քաղաքապետարանի աշխատակազմին»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: