կարևոր
1138 դիտում, 3 ժամ առաջ - 2025-04-23 17:10
Հասարակություն

Հանդիպում թուրք ցեղասպանագետ, պրոֆեսոր Թաներ Աքչամի հետ

Հանդիպում թուրք ցեղասպանագետ, պրոֆեսոր Թաներ Աքչամի հետ

Ապրիլի 29-ին, ժամը 11։00-ին Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն գիտահետազոտական հիմնադրամում կկազմակերպվի հանդիպում թուրք պատմաբան, ցեղասպանագետ, Հայկական հարցին առնչվող թեմաներով բազմաթիվ գրքերի հեղինակ, Լոս Անջելեսում գտնվող UCLA համալսարանի “Promise” հայկական ինստիտուտի Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունների ծրագրի ղեկավար Թաներ Աքչամի հետ։

Թաներ Աքչամն այս օրերին Հայաստանում է գտնվում իր նոր մենագրության հայերեն հրատարակության առթիվ։ Հիշեցնենք, որ պրոֆեսոր Աքչամի «Ցեղասպան պետության ակունքները․ 1918-1923 թթ․ Թուրքիայի Հանրապետության ձևավորումը եւ ապարտեիդի ռեժիմի կառուցումը» գիրքը տպագրվել է Newmag հրատարակչության կողմից։ Թարգմանությունը կատարել է հայ թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու, Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի թուրքերեն բաժնի պատասխանատու Մելինե Անումյանը։

Հանդիպման ժամանակ պրոֆեսոր Աքչամը կանդրադառնա Հայոց ցեղասպանության թեմայով իր վերջին ուսումնասիրություններին։

Մուտքն ազատ է, հրավիրում ենք բոլոր ցանկացողներին։

Ամսաթիվ՝ 29042025

Ժամ՝ 11։00

Հասցե՝ Գյուլբենկյան 38։

www.akunq.net