|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
«Ժամանակի» տեղեկություններով՝ Air Armenia ավիաընկերությունը լուրջ խնդիրներ ունի և առաջիկայում հավանաբար սնանկ կհայտարարվի: Ավիաընկերությունը խոշոր պարտքեր ունի «Զվարթնոց» օդանավակայանին: Բացի այդ՝ դեռ չի վճարել նաև Դուբայից ձեռք բերած 2 օդանավի ամբողջական գումարը և դեռ 5 միլիոն դոլարի չափ պարտք ունի:
Մեզ հասած տեղեկություններով՝ ավիաընկերությունն արդեն իսկ կանչել է իր աշխատողներին և խնդրել ազատման դիմումներ գրել, քանի որ այլևս չի կարող վճարել նրանց աշխատավարձը: Մենք փորձեցինք «Զվարթնոց» օդանավակայանից ճշտել, թե ինչ չափերի է հասնում Air Armenia-ի պարտքը, սակայն այնտեղից հրաժարվեցին հստակ տեղեկություն տալ»,- գրում է թերթը: