|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում երեկ ընդունված՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևին: Ելույթ ունենալով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ժողովում՝ նա Հայոց ցեղասպանության ընդունման հանգամանքը կապել է հոկտեմբերի 9-ին Սիրիայի հյուսիսում մեկնարկած «Խաղաղության ակունք» գործողության հետ:
«Սեփական պատմության մեջ ցեղասպանություն իրականացնողի, ստրկատիրական հասարակարգ ունեցողի, շահագործողի պիտակներով պետությունն իրավունք չունի Թուրքիային ո՛չ բառ ասելու, ո՛չ էլ դաս տալու»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում Euronews-ի թուրքական ծառայությունը:
Թուրքիայի նախագահը նաև անդրադարձել է Ներկայացուցիչների պալատում ընդունված մեկ այլ՝ պատժամիջոցների փաթեթին, հայտարարելով, որ այդ նախագիծը «Խաղաղության ակունք» գործողության պատճառաբանությամբ և անմիտ պնդումներով նպատակ ունի պատժամիջոցներ կիրառել իր անձի, ընտանիքի, նախարարների նկատմամբ:
Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 13-ին նախատեսվում էր Էրդողանի այցը ԱՄՆ-ը: Նա նշել է, որ դեռևս վերջնական որոշում չի կայացրել այցի նպատակահարմարության վերաբերյալ: