Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իտալիայի կառավարությունը 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու բանաձև է ներկայացրել խորհրդարան: Ըստ իտալական լրատվամիջոցների` այս առնչությամբ Թուրքիայի դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ` պարզաբանումներ տալու:
Ներկայացուցիչների պալատ ներկայացված առաջարկի տակ կան իշխանական դաշինք կազմած «5 աստղ շարժում» և «Լիգա», ինչպես նաև ընդդիմադիր Ժողովրդավարական կուսակցության և «Իտալիայի եղբայրներ» կուսակցության պատգամավորների ստորագրությունները. հաղորդում է BBC-ի թուրքական ծառայությունը:
Առաջարկի տեքստում կոչ է արվում «պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և ապահովել միջազգային արձագանք»: «1973 թ. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն 1915-17 թթ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած և 1.5 մլն հայերի կյանքը խլած դեպքերը ընդունել է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Բացի այդ` Եվրոպայի խորհրդարանը, 1987 թվականի որոշմամբ, 1915-17 թթ. դեպքերը ճանաչել է որպես ցեղասպանություն: Նմանատիպ որոշմամ`բ 2015 թ. բոլոր անդամ երկրներին կոչ էր արվել ճանաչել այն», - նշված է տեքստում:
Կայքը նաև հիշեցնում է, որ 2015 թ. Հռոմի պապի` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին հայտարարություններից հետո Թուրքիայի և Վատիկանի միջև առաջացավ դիվանագիտական լարվածություն, որը տևեց 10 ամիս:
Ի դեպ, Իտալիան 2000 թ. Ներկայացուցիչների պալատի մակարդակով սահմանափակ որոշում էր ընդունել, որում նշված էր. «Հղում անելով Եվրախորհրդարանի` Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ կոչերին, տարածաշրջանում տարբեր ժողովուրդների և փոքրամասնությունների միջև տարատեսակ տարաձայնությունները կանխարգելելու համար սահմանափակ դիրքորոշում է ընդունել»:
Նշենք, որ օրեր առաջ Իտալիայի փոխվարչապետ և ներքին գործերի նախարար Մատեո Սալվինին Թուրքիային մեղադրել էր մարդու իրավունքների խախտման, Կիպրոսի մի մասը բռնազավթելու, Հայոց ցեղասպանությունը չճանաչելու մեջ և կոչ արել թույլ չտալ Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին: