Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2019-04-04 23:49
Աշխարհ

Աշխարհի ամենահարուստ տղամարդու կինը հայտարարել է ունեցվածքի բաժանման մասին

Աշխարհի ամենահարուստ տղամարդու կինը հայտարարել է ունեցվածքի բաժանման մասին
Amazon-ի հիմնադրի ու Forbes -ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդու` Ջեֆֆ Բեզոսի նախկին կինը` Մաքքենզի Բեզոսը հայտարարել է ամուսնալուծության և ունեցվածքի բաժանման մասին: Այս մասին գրում է РИА Новости-ն:

«Ուրախ եմ, որ Ջեֆֆի հետ ամուսնալուծության պրոցեսն ավարտվել է: Անհամբերությամբ սպասում եմ հաջորդ փուլին»,- ասել է նա:
 
Մաքքենզին իր նախկին ամուսնուն է զիջել Washington Post-ի և Blue Origin ավիաընկերության բոլոր բաժնեմասերը: Բացի այդ, նա չի հավակնելու Amazon-ի 75 տոկոս բաժնեմասին: Զույգն ամուսնացել է 1993թ-ին, նրանք ունեն երեք որդի և որդեգրած դուստր: Հունվարին Բեզոսը հայտարարել է ամուսնալուծության մասին: 
 
Forbes-ը Բեզոսի կարողությունը գնահատել է 150 միլիարդ դոլար: 2018թ-ին Amazon-ի ղեկավարը առաջ անցավ Բիլ Գեյթսի հիմնադրած Microsoft  ընկերությունից` աշխարհի հարուստ մարդկանց վարկանիշային ցուցակում: Սեպտեմբերին  Amazon-ը դարձավ երկրորդը Apple-ից հետո, ում շրջանակռությունը անցավ 3 տիլիոն դոլարից: