ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումարի հրավիրման օրակարգով ապրիլի 2-ին կայացել է ԵԿՄ վարչության նիստ:
ԵԿՄ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ վարչության նիստը որոշեց ապրիլի 7-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ Կառավարության նիստերի դահլիճում հրավիրել ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումար:
Համագումարի օրակարգում կընդգրկվեն հետևյալ հարցերը՝ ՀՀ Երկրապահ կամավորականների միության վարչության և վարչության նախագահի ընտրություններ, ՀՀ Երկրապահ կամավորականների միության վերստուգիչ հանձնաժողովի ընտրություններ, ՀՀ ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումարի հայտարարություն: