|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության ասորական համայնքին ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ:
«Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ: Բազմադարյա մշակութային կապեր ունեցող հայ և ասորի ժողովուրդները պատմական ճակատագրի բերումով միասնաբար դիմագրավել են բազում փորձությունների, կիսել միմյանց և՛ վիշտ, և՛ ուրախությունը:
Աշխարհով մեկ սփռված ասորիների մի մասը վաղուց ի վեր բնակություն է հաստատել Հայաստանում՝ դառնալով մեր հասարակության անքակտելի մասը: Այն իր մշտական և անուրանալի ներդրումն է ունեցել մեր երկրի բազմակողմանի զարգացման ու առաջընթացի գործում:
Թող բնության վերազարթոնքը խորհրդանշող սիրո և պտղաբերության այս շքեղ գարնանային տոնը կառուցողական նոր ծրագրերի և մտահղացումների իրականացման սկիզբ դառնա մեր եղբայր ասորի ժողովրդի համար:
Մաղթում եմ ձեզ բարօրություն և բոլոր ազնիվ նպատակների իրականացում: Շնորհավոր Հաբ-Նիսան»,-ասված է վարչապետի ուղերձում։