Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է հրեական համայնքին Ռոշ Հաշանայի կապակցությամբ:
Նրա շնորհավորական ուղերձում նշված է.
«Հայաստանի հրեական համայնքի սիրելի ներկայացուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հրեական նոր տարվա՝ Ռոշ Հաշանայի կապակցությամբ։
Հայաստանի հրեական համայնքը Իսրայելում և աշխարհի տարբեր անկյուններում ապրող իրենց հավատակից եղբայրների ու քույրերի հետ միասին նշում է այս գեղեցիկ տոնը, որը խորհրդանշում է տարվա նորամուտն ու ներքին նորոգման սկիզբը։ Այս կապակցությամբ մաղթում եմ քաջառողջություն և հաջողություն բոլոր նախաձեռնություններում։
Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ գոհունակությամբ հիշատակել Իսրայելում Հայաստանի դեսպանություն հիմնելու մասին որոշումը։ Այն վստահաբար նոր լիցք է հաղորդելու երկու պետությունների և մեր երկու ժողովուրդների միջև բարեկամությանը, որն ունի խոր պատմական արմատներ։
Ցանկանում եմ նաև ընգծել, որ Հայաստանի կառավարությունը մեծապես շահագրգռված է տեղի հրեական համայնքի ամրապնդմամբ և պատրաստակամ է ցուցաբերել ամենայն աջակցություն այդ հարցում։
Վերստին շնորհավորում եմ Ռոշ Հաշանայի կապակցությամբ և մաղթում ամենայն բարիք և երջանկություն»: