Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին՝ ժամը 23:10-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը փակ է, Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի:
Դժվարանցանելի են Մ-3 միջպետական ավտոճանապարհի Գեղարոտ-Ծիլքար հատվածը (մերկասառույց) և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց):
Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերում, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Գեղարքունիքի Մարտունի, Գավառ, Սևան, Ճամբարակ, Սյունիքի մարզի Գորիս, Քաջարան քաղաքներում, «Մեղրու սար» կոչվող հատվածում և Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի (մերկասառույց) տարածաշրջաններում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, Շիրակի մարզի Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին մառախուղ է:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։