կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-15 10:12
Հասարակություն

Երևանի հյուսիսային հատվածներում և Հայաստանի 5 մարզերում ձյուն է տեղում

Երևանի հյուսիսային հատվածներում և Հայաստանի 5 մարզերում ձյուն է տեղում

Փետրվարի 15-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց):

Դիլիջանի ոլորաններում, Կոտայքի եւ Լոռու մարզերում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Թալին, Գեղարքունիքի մարզի Սեւան եւ Գավառ քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Ձյուն է տեղում նաեւ Երևանի հյուսիսային շրջաններում, որն արդեն ծածկել է մակերերույթը:

Արագածոտնի մարզի Արագածի, Ապարանի եւ Թալինի տարածաշրջանների ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։