Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2019-02-02 11:07
Հասարակություն

Երեւանում եւ մի շարք մարզերում ձյուն է տեղում, կան դժվարանցանելի ճանապարհներ

Երեւանում եւ մի շարք մարզերում ձյուն է տեղում, կան դժվարանցանելի ճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը և  Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ են:

Սոթք-Քարվաճառ, Գյումրի-Սպիտակ, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների և Սյունիքի, Արագածոտնի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Գերատեսչությունից նաև հայտնում են, որ Երևան քաղաքում, Վարդենյաց լեռնանացքում,  Դիլիջանի ոլորաններում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում, Տավուշի մարզի Դիլիջան, Սյունիքի մարզի Սիսիան և Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում տեղում է ձյուն:

Վարդենյաց լեռնանացքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին բուք է: 

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։