Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ՀՅԴ Բյուրոյի Երեւանի «Քրիստափոր Միքայելյան» կենտրոնում տեղի է ունցել ՀՅԴ պատվիրակության հանդիպումը Համերաշխության և Ժողովրդավարության Եվրոպական ֆորումի (European Forum for Democracy and Solidarity) գիտնականներից և եվրոպական հիմնադրամների ներկայացուցիչներից կազմված պատվիրակության հետ: Տեղեկահավաք այցը մաս է կազմում Արևելյան Եվրոպայում ժողովրդավարության զարգացումներն ուսումնասիրող ծրագրին, որին աջակցում է Եվրոպական սոցիալիսական կուսակցությունը (PES)։
Հանդիպման ընթացքում ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է նրանց առաքելությունը տարածաշրջանում և հատկապես Հայաստանում՝ միտված ժողովրդավարության զարգացումների ուսումնասիրությանը։ Արմեն Ռուստամյանը ներկայացրել է Հայաստանում վերջին քաղաքական զարգացումները, հասարակության տրամադրությունները, երկրի առաջ ծառացած մարտահրավերները և այլն։
ՀՅԴ Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը խոսել է Դաշնակցության առաջիկա աշխատանքների, որպես արտախորհրդարանական ուժ՝ թե՛ ներքին թե՛ արտաքին քաղաքականության մեջ դերակատարության մասին։ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը Ֆորումի պատվիրակությանը տեղեկացրել է նաև, որ Գերագույն Մարմինի կողմից կյանքի կոչված որորտային հանձնախմբերը մեծ ծավալի աշխատանքներ են իրականացնում՝ կառավարության գործունեությունը մշտապես պահելով ուշադրության կենտրոնում:
Համերաշխության և Ժողովրդավարության Եվրոպական ֆորումը հիմնադրվել է 1993 թվականին ԵՄ անդամ մի շարք երկրների սոցիալ֊-դեմոկրատական կուսակցությունների և հիմնադրամների կողմից` նպատակ ունենալով տարբեր երկրներում և աշխարհամասերում խթանել ընկերվարական և ժողովրդական արժեքների զարգացումը։
ՀՅ Դաշնակցությունը Եվրոպական սոցիալիսական կուսակցության անդամ է։
ՀՅԴ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ
2019թ. մարտի 29