կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-20 04:43
Քաղաքական

ԵՄ դեսպանները հանդիպել են ՀՅԴ պատվիրակության հետ

ԵՄ դեսպանները հանդիպել են ՀՅԴ պատվիրակության հետ

Այսօր ՀՅԴ պատվիրակությունը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի գլխավորությամբ, հանդիպել է Հայաստանում Եվրամիության դեսպանների հետ. տեղեկացնում է ՀՅԴ մամլո դիվանը:

ԵՄ-ի կողմից հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը (Raul de Luzenberger), Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի, Շվեդիայի, Լեհաստանի, Ռումինիայի և Նիդերլանդների դեսպանները, Եվրամիության այլ պաշտոնյաներ։

ՀՅԴ պավիրակության կազմում հանդիպմանը մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը և ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

Հանդիպման ընթացքում դեսպաններին ներկայացվել են ՀՅԴ տեսակետները երկրում տեղի ունեցող գործընթացների, ընտրական օրենսգրքի բարեփոխումների եւ, ընդհանրապես, ընտրական գործընթացի, Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատման գործընթացը Թուրքիայի կողմից սառեցնելու վերաբերյալ: