Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2015-03-03 20:42
Քաղաքական

ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային

ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան  Տրայան  Հրիսթեային

Այսօր՝ մարտի 3-ին,  ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը և ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը հանդիպել են  Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,  դեսպան  Տրայան  Հրիսթեայի և խորհրդական, քաղաքական, տնտեսական բաժնի ղեկավար Դիրկ Լորենցի հետ։

 

Ինչպես տեղեկացնում  է ՀՅԴ ԳՄ Մամլո դիվանը,  ՀՅԴ ներկայացուցիչները ներկայացրել են  Հայաստանում ընթացող քաղաքական, սոցիալական ու տնտեսական գործընթացների առնչությամբ իրենց մոտեցումները,  ինչպես նաև  երկրի ներքաղաքական զարգացումների համատեքստում խնդիրների լուծման ՀՅԴ պատկերացումները։

 

Ժողովրդավարության ինստիտուտների կայացումը դիտելով իբրև զարգացող  ու մրցունակ երկրի գրավական` ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը հայտնել է  ՀՅԴ հավատարմությունը եվրոպական արժեքներին, ինչպես նաև այս ուղղությամբ եվրոպական կառույցների հետ  աշխատելու` կուսակցության պատրաստակամությունը։

 

Սահմանադրական բարեփոխումների  ՀՅԴ հայեցակարգն  է  ներկայացրել Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։

 

Եվրապատվիրակության ղեկավար, դեսպան  Տրայան  Հրիսթեան հայտնել է  ԵՄ-ի պատրաստակամությունը  Հայաստանի հետ գործընկերությունը շարունակելու, Հայաստանի ժողովրդավարական զարգացումներին աջակցելու, քաղաքացիական հասարակության ինստիտուտների կայացմանը խթանելու ուղղությամբ։

 

Կողմերը պայմանավորվել են  շարունակել փոխադարձ շփումները: