|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ՀՀ զինված ուժերի անձնակազմը մարտի 23-ին մայրաքաղաքում և մարզերում մասնակցել է համապետական շաբաթօրյակին:
ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ղեկավար կազմի ներկայացուցիչները, Երևանի կայազորի զինծառայողներն ու ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտները մասնակցել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնի, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի և մայրաքաղաքի մի շարք պուրակների հարակից տարածքների բարեկարգման և ծառատնկման աշխատանքներին:
Բարեկարգման, կանաչապատման աշխատանքներին ու ծառատունկին մասնակցել են նաև զինված ուժերի զորամասերի զինծառայողները: