կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2019-03-23 10:43
Հասարակություն

600-ի փոխարեն՝ 750. Փաշինյանը, օպտիմալացնելով կառավարությունը, ուռճացնում է իր աշխատակազմը. «Ժամանակ»

600-ի փոխարեն՝ 750. Փաշինյանը, օպտիմալացնելով կառավարությունը, ուռճացնում է իր աշխատակազմը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օպտիմալացնելով կառավարությունը՝ մտադիր է ուռճացնել իր աշխատակազմը:

Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքի նախագծում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ: Ըստ գործող օրենքի՝ վարչապետի աշխատակազմի աշխատակիցների թիվը, որը չի կարող գերազանցել 600-ը, սահմանում է վարչապետը: Հիմա կառավարությունն առաջարկում է 600-ը փոխարինել 750-ով:

Վատ գաղափար չէ, մանավանդ որ՝ ՔՊ-ականներին անհրաժեշտ է ինչ-որ աշխատանքով ապահովել»:

Մանրամասները`թերթի այսօրվա համարում: