Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պաշտոնական այցով Թեհրան այցելած Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը երեկ հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի, Իսլ. խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի եւ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի նախագահ Ալի Շամխանիի հետ. հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Ռոհանի-Մամեդյարով հանդիպման ժամանակ Իրանի նախագահը կարեւորել է ամենատարբեր ոլորտներում Իրանի եւ Ադրբեջանի հարաբերությունների ընդլայնումը՝ այդ համատեքստում ընդգծելով հատկապես Ռաշտ-Աստարա երկաթգծի նշանակությունը:
«Ռաշտ-Աստարա երկաթգծի նախագիծը տարածաշրջանային նշանակության կարեւոր նախաձեռնություն է, որը բխում է երկու երկրների անմիջական շահերից»,- ասել է Ռոհանին՝ նշելով, որ Իրանի ղեկավարությունը հաստատակամ է ամենատարբեր ոլորտներում Ադրբեջանի հետ հարաբերությունների ընդլայնման գործում:
Անդրադառնալով միջազգային եւ տարածաշրջանային հիմնախնդիրներին՝ Ռոհանին նշել է, որ Թեհրանն ու Բաքուն մշտապես ձգտել են խաղաղության եւ կայունության հաստատմանը:
Իրանի նախագահը հատուկ կարեւորել է եռակողմ ձեւաչափով Իրան-Ադրբեջան-Ռուսաստան համագործակցությունը՝ նշելով, որ կան տարածաշրջանային նշանակության բազմաթիվ նախագծեր, որոնք հնարավոր է կյանքի կոչել այդ ձեւաչափով:
Նշենք, որ Էլմար Մամեդյարովը Իրանի նախագահին է փոխանցել 2020-ին Բաքւում կայնալիք Չմիավորված երկրների կազմակերպության գագաթաժողովին մասնակցելու պաշտոնական հրավերը:
Լարիջանի-Մամեդյարով հանդիպման ժամանակ, խորհրդարանի նախագահը, անդրադառնալով երկկողմ հարաբերություններին, նշել է, որ խորհրդարնում դրական վերաբերմունք կա Ադրբեջանի նկատմամբ:
Ալի Լարիջանին հատուկ կարեւորել է հյուսիս-հարավ երկաթգծի նախագիծը՝ ընդգծելով դրա ռազմավարական նշանակությունը: Նա նշել է, որ երկաթգիծը կարող է կապաող օղակ դառնալ Կասպից ծովի եւ Պարսից ծոցի միջեւ՝ կտրուկ ավելացնելով տարածաշրջանային տարանցիկ փոխանցումներն ու ապրանքաշրջանառությունը:
Ալի Շամխանի-Մամեդյարով հանդիպման ժամանակ էլ կողմերը քննարկել են տարածաշրջանային իրադարձություններն ու երկկողմ հարաբերությունների ընդլայնման հնարավորություններն ու հեռանկարները:
Ալի Շամխանին հատուկ նշել է, որ Թեհրանի եւ Բաքվի հարաբերություններն ուղղված չեն երրորդ կողմի դեմ եւ կողմնակի՝ խանգարիչ ու բացասական հանգամանքները, չեն կարող ազդել դրանց ընթացքի վրա:
Տեղեկացրել էինք, որ Էլմար Մամեդյարովը երեկ հանդիպել է նաեւ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել միջազգային եւ տարածաշրջանային իրադարձույուններին:
Էլմար Մամեդյարովն ընդգծել է ԼՂ հակամարտություները հնարավորինս սեղմ ժամկետներում կարգավորելու անհրաժեշտությունը: Նա իր իրանցի գործընկերոջը տեղեակ է պահել ԼՂ խնդրի վերաբերյալ անցկացված վերջին բանակցությունների ընթացքի մասին:
Կողմերը կարեւորվել են հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը` տարածաշրջանում խաղաղության, անվտանգության, կայուն զարգացման եւ բարգավաճման հասնելու համար: