Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ադրբեջանական «Մուսավաթ» կուսակցության երիտասարդական թևը համարվող N!DA (ադրբ. Nida – բացականչություն) երիտասարդական շարժման բանտարկված ակտիվիստ Իլքին Ռյուսթամզադեի բողոքի հիման վրա վճիռ է կայացրել. հաղորդում է «Թուրան» գործակալությունը:
Բողոքը կապված է 2013 թ. համացանցում հրապարակված` պարի տեսանյութից հետո նրա նախադատական ազատազրկման հետ: 2013 թ. քաղաքացիական ակտիվիստ Ի. Ռյուսթամզադեն ակտիվ մասնակցություն է ունեցել բանակում զինվորի մահվան կապակցությամբ կառավարությանն ուղղված ցույցերին: 2013 թ. մարտի 1-ին մի խումբ երիտասարդներ տեսանյութ էին հրապարակել, որում պարում էին հայտնի «Հարլեմ Շեյք» պարը: Տեսանյութում 7 պարողներից մեկը բրոնզե արձաններից մեկի մոտ սեքսուալ բնույթի շարժումներ է անում:
Ռյուսթամզադեն 2013 թ. հուլիսին խուլիգանության, «հասարակական արժանապատվության», «հասարակական անդորրը խախտելու» մեղադրանքներով ձերբակալվում է: Դատախազությունը նրան կալանավորել էր քննության ընթացքում և պատճառաբանել, որ կա «փախուստի և կրկնահանցագործության վտանգ»: Չնայած բազմիցս արված բողոքարկումներին` դատարանը երկարաձգեց կալանքը: 2014 թ.N!DA-ի այլ անդամների հետ Ռյուսթամզադեն 8 տարվա ազատազրկման ենթարկվեց: Նա բողոքարկել էր որոշումը` առանց հանցակազմի կալանավորվելու հիմքով:
ՄԻԵԴ-ը, 5.1 հոդվածի (ազատության և անվտանգության իրավունքը) համաձայն, նրան ճանաչել է տուժող կողմ և փոխհատուցում սահմանել` 20 հազար եվրո և դատական ծախսերի վճարում:
Ռյուսթամզադեն Amnesty International-ի կողմից ճանաչվել է որպես «խղճի բանտարկյալ: