|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
«Հրապարակ» թերթը գրում է․ ՔՊ-ն 2 օր առաջ հրապարակեց ներկուսակցական քվեարկության արդյունքները: Հիշեցնենք, որ մոտ 1000 ՔՊ-ական պատվիրակները քվեարկությամբ պետք է որոշեին ՔՊ նախընտրական ցուցակի առաջին 50 տեղերի դասավորվածությունը: Ըստ այդմ, 933 ձայնով ընտրացուցակը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանի դասընկեր, նրա ամուսնության քավոր՝ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը 346 քվեով ցուցակի նախավերջին տեղում է՝ 49-րդն է։ Նրա եղբայրը՝ Փաշինյանի մանկության ընկեր, ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանն էլ 373 քվեով ցուցակի 44-րդ տեղում է։ Մեր տեղեկություններով, ՔՊ նախընտրական ցուցակի 49-րդ տեղը զբաղեցնող մարզպետ Ղալումյանը շարունակ հանդիպումներ է ունենում Տավուշի մարզում բնակվող ՔՊ-ականների հետ, խոստումներ տալիս նրանց, թե ովքեր են ընդգրկվելու ՔՊ կուսակցության ընտրացուցակում, որ տեղն են զբաղեցնելու։ Իբր իր անցողիկ տեղի հարցը լուծել է, ուրիշների հարցերն է որոշում։