|
Փոխարժեքներ
30 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյան Գեղամ Մանուկյանը գրել է.
«Սուրեն Պապիկյանն օրերս չէր հուզվել ու շտապել համակարգչի մոտ, որ՝
*դատապարտեր իր այդքան փայփայած 25-օրյա վարժական հավաքի մի քանի մասնակցի զանգվածային դանակահարության դեպքը։
Այս հարցում ՊՆ- ն պարտիզանական լռություն էր պահում, մինչեւ ողջ Հայաստանը չիմացավ դրա մասին,
*դատապարտեր Զինված ուժերը խայտառակող Նիկոլից գեներալի կոչում մուրալու մասին գնդապետի նամակը, կամ նման փաստ չլինելու պարագայում Նիկոլի կողմից Բանակը, սպայությունը խայտառակող քայլը։
Միայն ընտրություններով է մտահոգ Պապիկյանը։
*Ահա մեր Զինված ուժերի, պաշտպանության համակարգի գահավիժման ողջ պատկերը»։