Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի գործով որոշումը:
Հայաստանի Հանրապետության դեմ բողոքը 2007 թվականին ներկայացրել են երեք հայցվորներ՝ Յուրի Վարդանյանը, Շուշանիկ Նանուշյանը և Արտաշես Վարդանյանը՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության հռչակագրի 34-րդ հոդվածով:
Եվրոպական դատարանը վճռել է, որ տեղի է ունեցել իրավական որոշակիության և իրավահավասարության սկզբունքի, ինչպես նաև անաչառ դատարանի կողմից արդար դատավարության իրավունքի խախտում և անօրինական կերպով սեփականության զրկում:
Դատարանը, մասնավորապես, վճռել է, որ համաձայն հայցվորի բողոքի՝ Հայաստանի դատարանները խախտել են վերջնական եզրակացությունների սկզբունքը, իսկ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահն անաչառ չի եղել:
Դատարանը կոչ է արել կառավարությանը և առաջին հայցվորին երեք ամսվա ընթացքում ներկայացնել գրավոր դիտարկումներ առաջին հայցվորին տրամադրվող վնասի փոխհատուցման վերաբերյալ և տեղեկացնել դատարանին իրենց ձեռք բերած համաձայնության մասին:
Հայցվորները ընտանիքի անդամներ են, որոնք ապրել են Երևանում՝ Բուզանդ 13 հասցեում գտնվող 1385.6 քառակուսի մետր հողի վրա գտնվող տանը: Երկրորդ և երրորդ հայցվորներն են դիմողի կինը և որդին:
Հայցվորը, մասնավորապես, պնդել է, որ իրեն կամայականորեն զրկել են իր հողից, ինչպես նաև զրկել են հաջորդած դատական գործընթացում արդար դատավարության իրավունքից: Նա այնուհետև պնդել է նաև, որ ապօրինաբար զրկվել է իր տնից:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է ևս մեկ գործով որոշում: «Տեր-Սարգսյանն ընդդեմ Հայաստանի» գործով Հայաստանի կառավարությունը հայցվոր Վաղինակ Տեր-Սարգսյանին երեք ամսվա ժամկետում պետք է վճարի 3100 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում: Իր բողոքը Հայաստանի Հանրապետության դեմ Տեր-Սարգսյանը ներկայացրել էր 2010 թվականի մայիսի 11-ին Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության հռչակագրի 34-րդ հոդվածով:
Հայցվորը մասնավորապես պնդել է, որ խախտվել է Ղազախստանում 2000 թվականին տեղի ունեցած սպանությանն առնչվող դատական գործի ընթացքում իր արդար դատավարության իրավունքը, քանի որ նա մեղավոր է ճանաչվել վկաների մինչդատական հայտարարությունների հիման վրա, որոնց նա հնարավորություն չի ունեցել տեսնելու, ինչպես նաև տեսաձայնագրությունների հիման վրա, որոնք չեն քննվել դատարանում: