|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպով ձերբակալված դպրոցականների դասընկերների ծնողներն այսօր ակցիա են իրականացնում Ներքին գործերի նախարարության դիմաց՝ ի աջակցություն տղաների։ Լրագրողների հետ զրույցում Դավիթ և Միքայել Մինասյանների պաշտպան Վարդուհի Էլբակյանը հայտնել է, որ տղաներն ունեն կալանքի հետ անհամատեղելի առողջական խնդիրներ։
Հիշեցնենք, որ մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում ընթացած պատարագից հետո իրավիճակը լարվել է։ Պատարագին մասնակցելուց հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկացել է հեռանալ, քաղաքացիներից մեկը փորձել է հարվածել նրան։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ միջադեպով ձերբակալվել են դպրոցականներ։