|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Նախարարությունների միավորումը սկզբնական փուլում մեխանիկական է լինելու: Yerkir.am-ի հարցին, թե մշակույթի նախարարության հետ կարգավորե՞լ են «օժիտի» հարցը, այսպես պատասխանեց կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: «Նախ` նախարարությունները կմիավորվեն իրենց ամբողջական կազմով, կառուցվածքով, ու հընթացս փուլ առ փուլ կհասկանանք, թե ինչ փոփոխություններ կարող են տեղի ունենալ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ դեռ մոտ մեկ ամիս առաջ, երբ հայտնի դարձավ, որ մի քանի նախարարություններ միավորվելու են, մշակույթի նախարարի պաշտոնակատարն ասել էր, թե դեռևս «օժիտի» փուլում են, փորձում են հասկանալ` ինչ են տանում, ինչ` թողնում:
Արայիկ Հարությունյանն ասաց, որ երբ միավորումը լինի վերջնական, այդ ժամանակ էլ կմտածեն «օժիտի» բաշխման մասին:
Yerkir.am-ի մյուս հարցին` դեռևս պարզ չէ՞, թե քանի մարդ է կրճատվելու նախարարությունների միավորման հետևանքով, նա պատասխանեց` այդ մասին նույնպես որևէ հստակ տվյալ չկա: