Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այն բանից հետո, երբ ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը երեկ բեկանեց ՀԱԿ 3 ակտիվիստներից 2-ին՝ Սարգիս Գևորգյանին և Արտակ Կարապետյանին կալանավորելու` Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի որոշումը, իսկ Տիգրան Առաքելյանին կալանավորելու որոշումը թողեց անփոփոխ՝ իշխանության հետ երկխոսության ՀԱԿ պատվիրակության անդամ Դավիթ Շահնազարյանն «Առավոտին» ասաց. «Ես ավելի քան վստահ եմ, որ թե´ այսօրվա որոշումները, թե´ կալանքի վերցնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումները բացառապես քաղաքական որոշումներ են։ Եվ վստահ եմ, որ հարցը լուծվում է քաղաքական մակարդակով՝ ո´չ այս դատարանում»։
Դավիթ Շահնազարհանը չբացառեց, որ այս կապակցությամբ դեռ կարող են կայացվել այլ որոշումներ։