Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Նկարիչների միությունում բացվեց Նիկոլ Աղաբաբյանի (Նիկոլ) 50-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը: Հայ գեղանկարչության մեջ ունեցած զգալի ներդրման համար Աղաբաբյանը պարգևատրվեց մշակույթի նախարարության Ոսկե մեդալով, ծննդյան 50-ամյակի առթիվ էլ Սփյուռքի նախարարության կողմից նկարիչն արժանացավ «Արշիլ Գորկի» հուշամեդալին:
Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը նշեց, որ երբեք հնարավոր չէ շփոթել Աղաբաբյանի նկարները մեկ այլ նկարչի աշխատանքների հետ:
«Գաղտնիքը նրա անհատականության, լավատեսության մեջ է, որը շատերի մոտ սկսել է պակասել: Ես շատ բարձր եմ գնահատում այն պայծառությունը, որն ունի Նիկոլն իր արվեստում: Կարծում եմ` կգա ժամանակը, և արվեստագետները կկարողանան ավելի խորը վերլուծել Նիկոլի գործերը»,- ասաց Աղամյանը:
Մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության տեպ Սեյրանուհի Գեղամյանն էլ նշեց, որ մեր հոգում պետք է կրենք և մեզ հետ տուն տանենք Աղաբաբյանի մաքուր ու պայծառ գույները: «Հաճախ նկարչին հարցնում են, թե ի՞նչ դպրոցի է նա պատկանում: Կուզեի ասել, որ Աղաբաբյանի դպրոցը Հայաստանի բնությունն է: Ինչպես մեծն Սարյանն է ասել` լավագույն դպրոցը բնությունն է, գնացեք և սովորեք բնությունից»,- ասաց նա:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն էլ, իր հերթին, նշեց, որ վերջերս Աղաբաբյանը եկել է նախարարություն և ասել, թե իր տունը նվիրում է ցանկացած սիրիահայի:
«Երբ մենք շարժում սկսեցինք, որ յուրաքանչյուր նկարիչ պետք է մեկ նկար նվիրի «Իմ Հալեպ» թաղամասի կառուցմանը, առաջինը հենց Նիկոլն էր, որ իր` դեռևս թաց վիճակում գտնվող նկարը գրկած` եկավ նախարարություն: Շնորհակալություն քո մարդ որակի համար»,- ասաց նախարարը: