|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և մշակույթի նախարարությունների միջև հակամարտություն է հասունացել: ՀՀ ֆինանսների նախարարությունը հրաժարվում է գումարներ տրամադրել, ինչի հետևանքով «Հուշարձանների վերականգման կենտրոն» ՓԲԸ-ն, որը գտնվում է ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության տակ, 2014թ.-ի մայիսին քաղաքացիական հայցով դիմել է Երևանի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Հուշարձաններ»-ն դատարանից պահանջում է ֆինանսների նախարարությունից 18 մլն, 999 հազար դրամ գումար բռնագանձել: Կհաղթի, թե ոչ, դժվար է ասել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: