|
Փոխարժեքներ
24 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 450.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.8673 |
| GBP | ⚊ | £ 515.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 28-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը փակ է:
Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է:
Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Շիրակի մարզի Անիի, Ամասիայի, Արթիկի, Ախուրյանի տարածաշրջաններում, Արագածոտնի, Լոռու, Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի (բացի Վարդենիս քաղաքից) մարզերում, Դիլիջանի ոլորաններում և Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն:
Լոռու մարզում մառախուղ է:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լարսի մասին
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Շինարարական աշխատանքներ են ընթանում
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 39-րդ կմ-ից մինչև Բագրատաշենն ընկած հատվածում իրականացվում են շինարարական աշխատանքներ:
Սահմանվել են տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղիները.
Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր իրականացնել՝
1.Վանաձոր-Ստեփանավան-Ագարակ-Կողես-Այգեհատ-Օձուն-Ալավերդի Վրաստանի սահման ճանապարհահատվածներով: