|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 26-ին աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում:
Մարզպետարանում կայացած խորհրդակցության ընթացում քննարկվել են պաշտպանական գերատեսչության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ փոխգործակցության, սահմանամերձ համայնքների խնդիրների լուծմանն առնչվող հարցեր:
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի, եղել մարտական հենակետերում, տեղում դիտարկել կատարված և ընթացիկ ինժեներական ու ամրաշինական, հենակետերի վերազինմանն ուղղված աշխատանքները, տվել համապատասխան հանձնարարականներ:
Դավիթ Տոնոյանը զրուցել է դիրքապահ զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց պատրաստությամբ ու տրամադրությամբ` հավաստիացնելով, որ զինանձնակազմի սոցիալ-կենցաղային հարցերը գտնվում են ռազմաքաղաքական ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում:
Աշխատանքային այցի շրջանակում պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է նաև հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի վարժադաշտում, հետևել զինծառայողների մարտավարամասնագիտական պատրաստության գործնական պարապմունքներին, դիտարկել զորամասային ու զորանոցային պայմանները, զինծառայողների ճաշացանկը` համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկելով ծառայության կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր: