|
Փոխարժեքներ
05 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.98 |
| EUR | ⚊ | € 435.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.6982 |
| GBP | ⚊ | £ 498.86 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Մայիսի 4-ին այցելել եմ հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։
«Սահմանագոտու մարտական դիրքեր այցի ընթացքում հանդիպել եմ մարտական հերթապահություն իրականացնող վարժական հավաքի մասնակիցների հետ, զրուցել ծառայությանն առնչվող հարցերի շուրջ, լսել բարձրացրած հարցերը և առաջարկները: Վարժական հավաքի մասնակիցներին ներկայացրել եմ ԶՈՒ բարեփոխումների ընթացքը:
Պատասխանատու ստորաբաժանման հրամանատարին հանձնարարել եմ ներկայացնել այն կարիքները, որոնք առաջնահերթ են մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների ծառայությունը լիարժեք և արդյունավետ կազմակերպելու, մարտական դիրքերն առավել անխոցելի դարձնելու համար»,- գրել է նա: