|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՀՀ հումանիտար առաքելության խումբը, Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ, հուլիսի 13-ին և 15-ին Հալեպի Հայ ծերանոցին և զինվորական հոսպիտալին փոխանցել է բժշկական և առողջապահական պարագաներ:
Հայ ծերանոցի տնօրինությունը և սիրիական զինվորական հոսպիտալի ղեկավարությունն իրենց շնորհակալությունն են հայտնել հայ բժիշկներին՝ անհատույց կերպով տրամադրված բժշկական պարագաների և դեղորայքի, ինչպես նաև Հայ ծերանոցում, «Դարմանատուն» ընկերաբժշկական կենտրոնում և մի շարք բժշկական այլ հաստատություններում ամենօրյա ռեժիմով ցուցաբերվող բժշկական օժանդակության համար:
Զինվորական հոսպիտալի պետ, գեներալ Ֆայեզ ալ Այուբին իր երախտագիտությունն է հայտնել հայ բժիշկներին՝ պատերազմի արհավիրքների արդյունքում տուժած սիրիացիներին օգնություն ցուցաբերելու համար։